ես էլ թամաշա էի անում։ Մին էլ տեսնենք «գյուռ-գյուռ» երկինքը գոռգոռեց, տափը լըխլխեց, գլուխս շուռ տվավ, ոտի վրա կանգնել չկարողացա։ Չիմ փախան, ես ու մեկ էլ Սուսանը մնացինք։ Ես էլ կփախչեի, ամա Սուսանը մնաց, եկավ կպավ շորերիցս, պուկ չեկավ, ես էլ չկարողացա ոտ փոխել։ Մին վախտ տեսնենք Ախչամանանց դուռը «թարախկ» մեզ վրա ընկավ, մի քիչ գլխիս կպավ, ամա մին ցավացրեց, մին ցավացրեց, որ ես հարայ տվի ու տեղնուտեղը ընկա։ Սուսանն էլ ընկավ իմ կողքին։ Խեղճը մին լաց էր իլում, որ մազերս դիք-դիք էր կանգնում, սիրտս մըղկըտ-մըղկըտ էր անում։ Մին էլ տեսնեմ «գյուռ-գյուռ» հողը սելի պես թափվեց մեր գլխին, ամա Ախչամանանց դուռը ընկած էր մեզ վրա ու չէր թողնում, որ հողը մեզ շատ զոռ անի։ Սուսանը վախութենից ինձ ղուջ արավ, «ա՜խ մամա, վա՜յ մամա» կանչելով։
— Հետո, հետո, հա, տեղս նեղ չէր, ամա գլխիս ճղված տեղը շատ ցավում էր, նաֆասս էլ մին քիչ փաթաթվում էր։ Սուսանը ասեց. «Սեյրան, դա տափի տակը կարմիր կովն է․ էլի հրսոտվել է մեզ վրա»... Հետո՞․ հետո ես ասացի․ «Սուսան, եկ մենք էստեղից դուրս գալուց հետո էլ չարություն չանենք, կարմիր կովին չհրսոտացնենք, երեխաների հետ կռիվ չանենք, չիմին սիրենք»։ Սուսանը ասեց․ «Հա, կսիրեմ, կսիրեմ, չիմ երեխաներին կսիրեմ, մինիկ եղբորս արևը վկա, կսիրեմ․ թող մին ազատվենք, թող մինիկ մամիս երեսը տեսնեմ»։
— էս որ ասեց, էլի լաց իլավ, ես էլ լաց իլա, երկուսներս էլ ձեն ձենի տվինք ու լաց իլանք։ Եմ խեղճս գալիս էր Սուսանին: Հետո... հետո,հետո ի՞նչ իլավ, հա չեմ ասիլ։
Սեյրանը, վերջին խոսքերը ասելով, գլուխը ցած թեքեց և սկսեց ամոթխածությամբ աչքերի տակով նայել Սուսանին։ Նրա ականջները և երեսը կարմրեցին։ Սուսանը աչքերը պլշած, ուշադրությամբ լսում էր նրան։
— Հետո ի՞նչ իլավ, — հարցրեց Հայրապետը, ձեռքերով շոյելով Սեյրանի գլուխը։
— Հետո ես դռնի տակից ձեռներս մեկնեցի, ղուջ արի ու պաչեցի, էլ նրանից հետո ինչ իլավ, ինչ չիլավ, միտս չի։
— Ո՞ւմին պաչեցիր։