Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«զարանգիզի», այդպես և այս հին չինովնիկն էր հայտնի իբրև թամադա։ Ո՛ր հանդիսում, ո՛ր հարսանիքում, վերջապես, ի՛նչ ուրախության տեղերում որ լիներ, նա միշտ թամադա էր ընտրվում, և այս պատճառով քաղաքում նրան կոչում էին ո՛չ յուր անունով, այլ — «թամադա-Կըճի»։ «Թամադա-Կըճին» նախ և առաջ հրամայեց խմել նորապսակների կենացը։

— Թագավոր-թագուհիի կենացը, հուռա՜, — գոռաց նա, բաժակը բարձրացնելով։

— Հափ հափ, հուռա՛, — կրկնեցին հանդիսականները, բաժակները պարպելով։

Հետո «թամադա-Կըճին» հրամայեց կրկին լցնել բաժակները։

— «Կնքահայր-Սոլդուշի» կենացը, — դարձյալ գոռաց նա։

— Հուռա՛։

— Մեկ էլ լցրեք բաժակներդ։

Հանդիսականները լցրին իրենց բաժակները։

— Ղոսպոդա, — սկսեց թամադան, — էքստըրըննի օբշիյ կանպանիի կենացը։

— էքստըրըննի, էքստըրըննի, հափ-հափ հուռա՜, — բացականչեցին միաբերան բոլոր հանդիսականները և կրկին դատարկեցին իրանց բաժակները։

Այնուհետև թամադա-Կըճին մեկ էլ լցրեց բաժակը, բարձրացավ ոտքի, ձախ ձեռը դրավ կողքին և կարճլիկ իրանը դուրս ցցեց։ Հանդիսականները հետևեցին նրա օրինակին։

— Ղոսպոդա՛, զա՛, — սկսեց թամադան մի առանձին շեշտադրությամբ։

— Զա՛, — կրկնեցին բոլոր հանդիսականները։

— Զդարովիե, — շարունակեց թամադան։

— Զդարովիե, — կրկնեցին բոլորը։

— Նաշեղո։

— Նաշեղո։

— Սմբա՛տա։

— Սմբա՛տա։

— Բարխուդա՛րիչա։

— Բարխուդա՛րիչա։

— Վի՛պիոմ։