Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Նա անմեղ էր, հոգիս էլ կորավ, — բացականչեց Ռուստամը և թուլացած ընկավ ոստիկանների գիրկը։

Ամբոխը Սեյրանին ճանապարհ տվավ, Սեյրանը վազեց ներս, ուր ձգած էր նրա անմեղ սիրեկանի արյունաքամ դիակը։

Անցավ մի րոպե, և դրսում եղողները լսեցին մի թնդյուն։

Այդ ատրճանակի ձայնն էր։

— Բալաս վա՛յ, բալաս վա՛յ։

Այդ Մարիամ բաջու ձայնն էր։

1885 թ. Թիֆլիս։