Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ՀՐԴԵՀ ՆԱՎԹԱԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ»

Շիրվանզադեի անդրանիկի գեղարվեստական երկն է:Առաջին անգամ տպավորվել է 1883 թվին,Թիֆլիսում հրատարակվող՝Գր.Արծրունու«Մշակ»թերթում:

«Կյանքի բովից»մեմուրային գրքում խոսելով իր գրական գործունեություն սկզբի մասին,հենվելով միայն հիշողության վրա,Շիրվանզադեն ասում է,թե,«գրել առհասարակ սկսել եմ 1880 թվականից»(Երկերի Լիակատար ժողովածու.ութերորդ հատոր,1934թ.Երևան,էջ158):Սակայն ալեհեր գրողը ճշգրիտ չէ հիշել իր գրական աշխատանքի սկիզբը:Դեռ 1879 թվին, Շ.ստորագրությամբ,Շիրվանզադեն երեք փոքրիկ գործ էտպագրել«Մշակ-ում»: Այդ գործերն են.«Ես նորան չեմ գնա»,«Քելեխ ուտող տիրացու Սագանը»,«Ստեփանը և Մանիշակը»:Դրանք կենցաղային «պատկերներ» էին,վերցրած ապագա մեծ գրողի ծննդավայրի՝Շամախի կյանքից:Հետագայում այդ«պատկերները»,իբրև հում նյութ,հեղինակն օգտագործել է գավառական իրականությունն արտացոլող իր խոշոր երկերը գրելիս:

Ալեքսանդր Շիրվանզադեն՝ շամախեցի տորոնավաճառ Մինաս Մովսիսյանի որդին,հոր սնանկացումից հետո,«մի կտոր հաց ճարելու համար»,հայրենի քաղաքից Բաքու տեղափոխվեց 1875 թվին,տասնևյոթ տարեկան հասակում:Այդ այն ժամանակն էր,երբ«սև քաղաքը»արագորեն աճում էր,և նավթը՝ Ռուսաստանի կայսրության բոլոր կողմերից մագնիսական ուժով դեպի Բաքու էր քաշում կապիտալիստներին,պրոֆեսիոնալ կողոպտիչներին ու քաղցի մատնված, մի կտոր հաց որոնող տասնյակ հազարավոր գյուղացիների:

Ալեքսանդր Մովսիսյանը Բաքվում ապրում է իր մորաքրոջ մոտ,Աբելյան