ընտանիքում:Ծառայության մեջ հաջողություն չուներ,տերերի հետ չէր հաշտվում և բարեկեցիկ կյանքի հեռանկար չէր տեսնում:Սակայն Աբելյանների ընտանիքի միջոցով նաշփվում էր Բաքվի լիբերալ բուրժուական ու մասամբ, դեմոկրատական ինտելիգենցիայի հետ, մասնակցում հասարակական կյանքին, իսկ այդ շփումը մշում էր նրան դեպի հրապարակախոսությունը և գրականությունը:
Ապագա հռչակավոր գրողը նշանակալից կրթություն չուներ,նամիայն ավարտել էր Շամախու քաղաքային դպրոցը,բայց Բաքվում,ազատ ընթերցանության միջոցով,մի քանի տարում ահագին գիտելիխներ է ձեռք բերում: Ծանոթանում է Բաքվի թղթակցել Թիֆլիսում հրապարակվող հայ և ռուս պարբերական մամուլին:
Երիտասարդ Ալեքսանդր Մովսիսյանը,հայ մամուլի բնագավառում գերապատվությունը տալիս է լիբերալ ուղղության կազմակերպիչ՝Գր.Արծրունու «Մշակ-ին»իսկ«Մեղու Հայաստանիի»էջերում մեկ-երկու թղթակցությամբ հանդես գալ բնավ չէր նշանակում,որ նա համակրում է պահպանողական ուղղությունը:
1879 թվին«Մշակ»-ումվերոհիշյալ երեք«պատկերը» տպագրվելուց հետո, Ալեքսանդր Մովսիսյանը երեք և կես տարի շարունակ Բաքվից թղթակցում է «Մշակ»-ին,գրելով միայն նավթաշխարհի կյանքի և բարքերի մասին,իր նամակների տակ ստորագրելով Շիրվանզադե,այսինքն՝Շիրվանի որդի:
Շիրվանզադեն շատ լավ էր ճանաչում հեքիաթային հարստության և ահավոր աղքատության այդ քաղաքը:Նա իր ակնարկի բնույթի նամակներով պատմում էր«նավթի բուրմունքով»հարբած նորելուկ կապիտալիստների շահատակությունների մասին,շոշափում էր ազգամիջյան փոխհարաբերության հարցեր, քննադատում էր ցարական չինովնիկության նենգ քաղաքականությունը,նկարագրում էր շահագործման,քաղցի և զրկանքի մատնված բանվորների ծանր վիճակը: Ընթերցողների վրա ցնցող տպավորութեուն է թողնում Շիրվանզադեի ակնարկաշարքը «Մշակների դրության մասին»,տպագրված 1881 թվականին:
Ակնարկների միջոցով է,որ Շիրվանզադեն ուղի է հարթում դեպի գեղարվեստական գրականությունը:
«Հրդեհ նավթագործարանում»պատմվածքը արդեն գեղարվեստական լուրջ ընդհանրացում էր,լրագրային նախորդ ակնարկներում և թղտակգություններում ներկայացված իրականության մասին:
Իր անդրանիկ պատմվածքով Շիրվանզադեն հայ գրականության մեջ առաջին ռեալիստական գույներով պատկերեց արդյունաբերական քաղաքը,բանվորությանը: Տպագրվում է ըստ հեղինակի«Երկերի լիակատար ժողովաղուի»առաջին հատորում զետեղված տեքստի(1930 թ.):