Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
4. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ
22 ապրիլի, 1908 թ.


Ն. Նախիջևան
Հարգելի պարոն Գարեգին.

Շնորհակալությամբ ստացա թերթդ՝ «Գեղարվեստը», ողջունում եմ համակրանքի և խրախուսանքի արժանի աշխատանքդ՝ ցանկանալով սրտանց կատարյալ հաջողություն։

Ուղարկում եմ երկու կտոր գրվածք ևս, մոտ ժամանակում կուղարկեմ արձակներ։

Բարևներով՝
Շ. Կուրղինյան
5. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ
5 փետրվարի, <19>09 թ.
Ռոստով-Դոն
Հարգելի պարոն Աղայան.

Նկարս և կենսագրական համառոտ տեղեկություններ մի քանի օրից կուղարկեմ։

Լավ կլիներ, նախքան գրքի հրատարակվելը, բարի լինեիք, ինձ մի երկտողով հայտնել իմ գրվածքներից ընտրված նյութերի մասին։

Ջերմ հարգանքներով՝
Շ. Կուրղինյան


6. ԱՐՇԱԿԻՆ
20 հուլիսի, 1910 թ․
Անապա
Սիրելի Արշակ․

Բոլորս էլ լավ ենք։ Նամակդ ստացա, կարդացի և շատ մտածեցի․ մտածելու ազատ իրավունք ունի և կինը, ուստի ես էլ ինձ մեղապարտ չեմ գտնում, երբ մտածում եմ և լռում այդ մասին հաշիվ տալու նրան, որն որ առանց այդ էլ լուսավորչական եկեղեցու օրենքով ահա 12 տարի է (ես տարի կասեմ, դու դար հասկացիր) խլել է ձեռքիցս ամենմի հաշիվ։ Եթե ձեռքս իրավունք տային աշխարհիս երեսին գտնվող բոլոր ամուսիններին մինչ մահ մի ոտքի վրա կանգնեցնել կտայի, լեզուներն էլ քթերի ծայրին կպցրած։ Հիմա գիտեմ կուրախանաս, որովհետև քթիդ