Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծայրը վեր չէ․ ուրախացիր։ Ինչո՞ւ չես գրում, թե ինչպես ես ապրում․ մեզ թեյի հյուր էին եկել, վաղը խորոված ենք անելու։ Արշամիկը նայում է նրանց, մոտենում և քեզ որոնում։ Այս շաբթիս ըմբոստը այդտեղ կլինի․ առողջություն, տրամադրություն կա, սակայն քո բացակայությունը ճնշում է կարծես, որբ ենք մնացել։ Առավոտից մինչև գիշեր քո մասին ենք խոսում, քեզ հիշում։ Եթե գալդ հաստատ վճռել ես, եկ օգոստոսի 15֊ին․ կանուխ չեմ ուզում գալ․ ինչպես բաժանվել այն վայրերից, որ այնքան անտանելի ցավերս բուժեց․ իհարկե այս դու կվերագրես սառնության՝ հետաձգում է մեր տեսակցությունը․ գուցե․ հերքելու համար սիրտս չեմ կարող ուղարկել այդտեղ, որ քննես, հերդ էլ անիծած։

Քո Շուշանիկ
7. ԱՐՇԱԿԻՆ
31 հուլիսի, <1915>
Եվպատորիա
Սիրելի Արշակ․

Վերջացրի ցեխի վաննաներս ու խիստ գոհ տուն դարձա․․․

Հաղորդածդ նորությունները մեկը մյուսից ախորժելի էին․․․ Բայց և այնպես բախտավոր մարդ ես․ ի՜նչ է նշանակում կրծքի տակ կրել հավիտենական սիրով բաբախող մի սիրտ, դա մի բացառիկ երջանկության ակն է, որի պատճառով հաճախ ծարավ է մնում իմ տապից պապակած սիրտը․․․

Ստացա «Բանվորի» 15-րդ համարը, ես էլ կարծում էի, թե իմ կոչ նամակիս հետո «Բանվորի» ֆոնդի սնդուկը տրաքվելու էր նպաստներից։ Տեսնո՞ւմ ես, ինչ է նշանակում անարժեք խոսքը․ դա ինձ խրատ կլինի, հետագայում, հեղինակավոր կոչերով հրապարակ չիջնել, գոնե դու, երդվյալ սոց․ դեմոկրատ, կեղեքվողների դատի պաշտպան, մի քանի ռուբլիով պակասեցնեիր փոխառության գումարիդ քանակը և հարգեիր իմ այնքան սրտացավ դիմումը՝ նպաստել «Բանվորին»․․․

Էհ, բոլորդ էլ մարդ չեք․․․ Ձեզ համար ի՜նչ է գաղափարը, գրականությունը, ճշմարիտը և գեղեցիկը․․․

Այս ձմռան համար գնվելիք պաշարը հարկավոր է եռապատկել․ ձմեռը դժվար է լինելու ապրելը, եթե պատերազմը չվերջանա։

Ինձ մնում է ավելի դյուրին վաննաներ։ Չեմ ուշանա, ձանձրալի է մենակ ապրելը, պարապել չեմ կարողանում․․․

Ամսի 3-ին տերհորը տան վարձ եմ տալու կես ամսվա 50 ռ<ուբլի>․ Ինձ մոտ ունեմ միայն ապրելու փող։ Իմ բաց նամակում գրածս անհաշիվ է․ 100 ռ<ուբլի> չի բավականացնի․ ուղարկիր 150