Այս էջը հաստատված է
Պոետներից բախտավորն եմ ես, որ ներբողում էի ստրուկների թագավորությունը։
Հարկավոր է հաշտվել, որ մեծ գործը մեծ սխալներ կունենա։
Ներել հեղափոխության թշնամուն, նշանակում է ընկերանալ նրան։
Կոմունիզմի հաղթանակը նրանումն է, որ անխուսափելիսորեն կոմունիզմագրվում են մասսաներն ամենուրեք։
Ներկա մամուլն ես հարգում եմ այն պատճառով, որ նա իր ցեխոտ տապանով փակել է հնի նեխված բերանը։
Արդի պոետերն արբած են հեղափոխությունով, ուստի նրանց ներելով հանդերձ պետք է սպասել զգաստության ժամին։
Մայրենի լեզուն չիմացողը նման է անտառը մտած մարդուն, որ ազատ կարողանում է շվացնելով նմանվել զանազան թռչունների։
1913 թ․