Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դ Ժամերով լռին էր։ Լռին էի։ Հիշատակի հեծեծանքներ մեր աչքերը թրջեցին... Եվ լամպարիս կապույտ լույսը, սեղանիս վրան, այլևս արյուններու նման վար կթորար... Տժդունեցա ես՝ ինչպես երազ մը որ աոավոաին երևումեն կանհետի... Բայց ինք՝ հերոսատիպ և հպարտ, ձեոքս ձեռքին մեջ ոտքի՝ ինծի ըսավ... Ե — Այս իրիկուն՝ հավատքի և հրաժեշտի իրիկունս Է, ընկե՞ր, Երիվարս թամբած եմ արդեն՝ և կյանքի ու կռվի տենդեն՝ դուռիդ առջևը կվրնջե... Եվ տե՞ս հասակես վար անբիծ սուրս մերկ Է, մերկությամբը գերմարդկային վճիռներուն։ ճակատդ շրթունքիս մոտեցո՞ւր... հավատքի և հրաժեշտի իրիկունս Է, ընկե՞ր։ Զ «Եվ դուն ասա՞ մաքրափայլ թերթերուդ վրան, ցեղին ցավը և ցեղին ուժը բանաստեղծե, Ապագա սերունդներուն և մեր անցյալին տխրությանն ի նվեր. Ես որբ մըն եմ և ըմբոստ մը, մնա՜ս բարյավ, կորուսյալներս փնտրելու կերթամ... քու երգերեդ երգ մը տո՞ւր ինձ, երգ մը, ես երգելո՜վ կուղեմ մեռնիլ...»։


18. ՍՈԻՐԻՍ ԿԱՑԾԵՐՈԻՆ ԱՌՋԵՎ Անցյա՜լ, անցյա՜լ և իր օրերն և իր արևն անդորրության, Երբ դահլիճին կապույտ պատերեն, տիրականորեն առկախ, քու պաշտպանի հպարտ նայվածքներովդ ադամանդե, իմ մանկական հոգիս հույսով կծորեիր, երկյուղներս հալածելեն։