Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գ

Ու բոլոր մեռածներուն ուրվականներն այս գիշեր,
Աչքերուս և հոգիիս հետ Արշալույսը պիտի սպասեն…
Որպեսզի կյանքերնուս ծարավն հագեցնելու համար՝
Թերևս վերեն իրենց վրա կաթիլ մը լո՜ւյս իյնա…


17. ԵՍ ԵՐԳԵԼՈՎ ԿՈՒԶԵՄ ՄԵՌՆԻԼ



Ա

Սպասումիս և Հույսիս քաղցրությանը հետ մինակ էի այդ իրիկուն,
Եվ Փրկության ու Տառապունքի նժարովը՝ Հայրենիքին բախտը կկշռեի…
Երբ՝ հեռակա տանս դուռը, գիշերվան սարսափին մեջեն, ուժգնապես բախեցին.
Եվ ժպտուն՝ ընկեր մը ներս մտավ, շքեղորեն գեղեցիկ, եղբայրադեմ և ահավոր…

Բ

Երիտասարդ Էր Աչվըներուն կայծը երկնքի աստղերեն էր որ կծորեր,
Եվ հասակին ձևերը մարմարներու զորություններեն էր կերտված...
Մտածումը մարդկային արդարության էջերեն հատակորեն շահավառյալ…
Ճակտին վրա իրենց ցավի և բարության ծաղկներն ունեին

Գ

Մտերմաբար քով քովի, Հայրենիքին տապառանքեն կխոսեինք,
Իր ծանրախոհ գլուխը սգավոր կիսաստվածի մը արյունոտ սրաին կնմաներ…
Նայվածքները նայվածքներուս մեջ, նույն ճակատագրին խորհրդանիշը փնտրեցին…
Եվ մեր տրտում ժպիտները հոգիե հոգի մեղմորեն ճաոագայթվեցան