Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արդյոք ստրուկի՞ թե հաղթողի արյունս է որ քու վրադ պիտի
ցոլա...
Թե հայրենիքիս անիծապարտ թշնամիներուն սև արյունն է որ
պիտի վազե,
Քու բերանեգ գարվար, աղբյուրներո՜ւ նման և հորգահոսան…։
Մերկացի՜ր, մերկացի՜ր, մերկացի՜ր, օրերուն Օրն է, ո՜վ իմ սուրս
աղետավոր…։


19. ՀՈԻՅԾԻՆ ՀԱՄԱՐ

Ա

Գաղափարներու ո՞ր հովիտներեն պիտի գաս և ե՞րբ պիտի
լուսանաս, ո՜վ Հույս,
Ե՞րբ, որպեսզի ես ալ իմ երկու ձեռքերս, կարոտեն ու սպասումեն
դողդոջուն,
Արշալույսիդ քրքումներուն երկարեմ, կյա՜նք պաղատողի մը պես,
երկարե՞մ…
Անոնց հոսանքին աոջև, ի՛մ ազատության առաջին նայվածքս
բանալու համար։
 
Բ

Եվ ի՞նչ ծովերեն խոր հուզում պիտի թափես մեր հոգիներուն
աշխարհներեն ներս,
Ի՜նչ կնճիռներ պիտի ջնջվին մեր վշտակոծ ու դժգունած այտերեն,
Ո՜րչափ ժպիտ պիտի ծազկի, հրեշտակորե՜ն, ո՞րչափ ժպիտ մեր
աչքերռւն մեր,
Ո՞րչափ հառաչ պիտի մեռնի, ո՜րչափ արյուն և ո՜րչափ արցունք
պիտի ցամքին…։