Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գ

Մոխիրներու հողը ծաղկաստան մը պիտի դառնա, դրախտային և
անթառամ,
Եվ բազմահազար աղբյուրները, իրենց հեծեծանքը՝ հովիվներուն
հետ՝ երգերու պիտի փոխեն,
Սև անձրևներուն տեղ՝ հայրենի աստղերեն, կապույտ եթերն է որ
վար պիտի Թորա,
Եվ գառնուկներ պիտի ծնին առվակին եզերքը և մարմանդներուն
վր ա..․։

Դ
Գեղուհիներու է՜ն գեղանին քու քղանցքիդ առջև իր խունկը և իր
ծաղիկը պիտի թափե,
Եվ կեղծիքին տաճարները պիտի քանդենք՝ քու Տաճարդ կերտելու
համար.
Ժպիտե այրի ցեղը վերջապես կանաչ պիտի հագնի, և դառնասիրտ
թշնամին՝ սև...
Եվ գերեզմանները, մեր քայլերուն տակ, կմախքի անտառներե՜,
դանդաղորեն պիտի շարժին։

Ե
Երազուն ճակատիս համար՝ ամառվան տերևանքեն պսակներ
պիտի հորինեմ,
Եվ ծիածանե վերարկուս, հովերուն հետ, ուսերուս վրա, արծվի մը
պես պիտի ծփա...
Ու երենոսե սրինգս՝ շունչիս, կամ գեղաքանդակ քնարս՝ ձեռքս
առած,
Ոսկին դաշխուրանես, առակածներու գինիեն, գինի՜, գինի՜, գինի՜
պիտի ըմպեմ...»

Զ
Եվ հետո ես՝ ցնծության և Հույսերու կարմիր Ջահերը,
կռապաշտորեն պիաի վառեմ...