Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/112


Արդեն մեռնող ճիլեր, արդեն մեռնող կյանքեր։
Ու նորեն այս դիշեր,
Տաճարներուն մեջ անմեղներու դիակներ անհամար.
Ու տանիքիս վրա տեղատարափ մը երկաթյա,
Հրդեհներու մրրիկ մը դանդիս տակ,
Ու տեղափոխվող ջուրերուն վրան
Խաչված նահատակներ կերևան...
Ու անձրևի ու պատոլհասի իրիկունով՝
Վերահաս խողխողումներու արհավիրք մը քաղաքե քաղաք...
Ու հոդիիս մեջ դմոխային երկյուղ մը կմրրկի...
Պարապ դադաղ մը իմ խե՜ղճ ձեովըներուս հպումին տակ,
Ու մարմարյա անսահման սանդուխներու կատարէւերեն...
0՜ , օգնության եկե՜ք, գլխատված մարմիններ դեպի զիս
կարշավեն...
9այց, ո՜վ դուք երեկոներու և չարչարանքի եղբայրական հոդիներ,
Փոթորիկին և բարբարոսներու խուժումեն առաջ, այս դի շեր,
Համաոորեն ու արիաբար դուք ձեր ճամփան վճոեցե՜ք...ւ
1903

22. ՀՈԳԵՎԱՐՔԻ ԻՐԻԿՈԻՆ


Սոսկումներու անտառին բոլոր ձառերն անհունհրեն,
Զիրենք հալածող ահավոր ցամաքահովեն,
Իրարու մեջեն դեպի յարերն եղերական
Խելահեղորեն քալել կսկսին...։
Ու բոլոր տրտմած անասունները հեռավոր ճամվաներուն,
Անշարժ իրարով ետևե,
Տյունին մեջեն, լուսնին դիմաց ոռնալ սկսան..ւ
Ինծի այնպես կոլդա որ՝ սովալլուկ բորննիներ,
Գերեզւէաննոցին անկյունը,
Աճապարանքով,
Հողեն հանված մեր մեռելները բղկտեցին...
Ու ալիքները մինչև աշտարակը բարձրացան...
Այրի աղավնիները մոլեգնարար ահաբեկելով.
Ու կամուրջներուն տակի բոլոր թափաոիկներց,