Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոգիս այն երկինքն է, ուրկե հայսին թոլոր ասագերը թափեցան,
Ու այն մարմարակերտ տաճարն, ուր կյանքը ծունկի եկած՝
Խելահեղորեն Ամենագութ մահը կպաղատի...
Հոգիս Ավետարան մըն Է, որուն վրա դժգույն ու հուսահատ ձեռքեր
Անկարելի քավության մը համար, ապարդյունորեն, դեղին թերթեր

կթղթատեն...


Հոգիիս մեջ երբեմն արշալույսներ կարյունին,
Եվ պաղատողաղաղակներու անասելի համանվագ մը կորոտա.
Հոն սրածումներու աշխարհը մը կա, ուր սարսափահար կյանքեր,
Ձեր շարժումին, ձեր օգնության, ձեր ձայնին կսպասեն...
Հոգիիս մեջ հերոսներու ծնունդ մը կա և մեռելներու թափոր մը

միանգամայն...

Հոգիս այսօր անձրև մըն Է մորթազերծված դիակներու վրա,
Ու նայվածք մըն Է որ բոլոր անտիրական դագաղները կթափանցե,
Հոգիս բարկության ու ցասումի հով մըն է այս գիշեր,
Որուն վաղրին տակ արյունարբոլ ռազմագունդերը պիտի

նահանջեն...

Ու բոլոր գերեզմաննոցները, իրենց խորերեն, ահագնաբար,
Ձեր նայվածքներուն առջև՝ դեպի վեր պիտի շրջին...
Որպեսզի վերջապես ճանչնաք, ո՜վ անկարեկիր ներկաներ,
Այն բոլոր մարտիրոսները որ ձեր բոլորին համար,
Անձնվիրության և կամքի առավոտ մը ինկան...
Հոգիս մահատեսիլ աջուն մըն է որ այս ամենուն վրա
Իր մշուշը և իր տերևներուն հոգեվարքը կսրսկե.
Բայց հոգիս և Կարմիր Հուսահատ մըն է որ անընկճելի Հույսին

համար՝

Առաքյալի մը պես դեպի արգասաբեր Մահը պիտի թևե...։
1904 Փարիզ

27. ՄԱՀԵՐԳ

Ըսե′ք, դեպի որ Մահը դաժանորեն եղերական,
Մեր հոգիները՝ հողին փառքեն վիրավոր՝
Ու անոր ցնորքի ճամփաներեն դժգունած,