Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուրիշ անծանոթ հորիզոններե,
Գիշերհերով իմացա։
Ու մահագույժ զանգակներու,
Ոսկեհնչուն հսկա քայլերը ցնորաբեր՝
Ոգեկոչող ու դիվական,
Ու քարայրին պարապը՝ քայլող ուրվական՝
Մարմնույս վրա ահագնապես փոթորկեցան
Թերևս դագաղի մը հիշատակին՝
Որուն վրա արծաթ մուրճերը չի հնչեցին,
Վերջապէս գամելու համար
Վրգովված անմեղությունը մոռացումին։
Ու ալ չեմ գիտեր ո՞ւր տարին,
Անբիծ մարմինս անիրավորեն լքված,
Հողին բոլոր ապարդյուն փառքերեն վիրավոր,
Ու իր արյունի բոլոր ճամփաներեն դժգունած. .
Հետո հոգիս թռչուններուն հետ գիշակեր,
Խելահեղորեն գերեզմանե գերեզման,
Ամեն գիշեր,
Մութեն արյունած իրենց Ցավովը հպարտ,
Խենթության մահերգներն աքսորեցին
Հորիզոնե հորիզոն,
Զեր արևներեն ու հողեն հուսահատ,
Հոգիներուն կյանքին։


Գիտե՞ք, դեպի ո՞ր Մահը դաժանորեն եղերական՝
Երբ ձեր հոգիները հողին փառռքեն ալ վիրավոր,
Ու իր երկար օրերեն հոգնած՝
Ո՞ր հեռավոր միջոցներէն սգավոր,
Դժգունորեն պիտի երթան։

28. ՈՐԲԵՐԸ

Ու դարձյալ հոգիիս քառուղիներեն կանցնին,
Մահապարտներու պաղատող նայվածքներով,
Ապաշխարանքի կերոններ ձեռվընին,