Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

29. ՔՆԱՐԻՍ ԼԱՐԵՐԸ ԴԵՌ ԹԱՑ ԵՆ
Ա
Դո′ւն, դառնապես տրտում քույր, և դո′ւն, պատուհասյալ պարմանի,
Քաղցրորեն երկուքդ մեկ բանաստեղծի շրթունքներուս հառաջացեք,
Ճշմարիտ Է որ անսուտ բերանս ձեր ճակտին որբ վարդերուն վրա՝
Հեռուներեն հասնող եղբոր մը կրակե կարոտն Է որ պիտի

համբուրե․․․։

Բ
Տարիներով և խավարներով ձեր մահացու ցավն իմ կարմիր ցավս

եղավ,

Ու տառապանքիս տիեզերքին մեջ՝ ձեր արցունքն իր անձրև,

հոգիիս վրա կտեղար։

Ձեր հեծեծանքներն մահվան հովերուն պես մենավորի լուսամուտիս

փեղկերը կոտրտելու եկան..․

Եվ անհնարին սոսկումներ ապրեցա ա′ն անտառին մեջ. որ ձեր

հայրերուն ոսկորներեն էր կազմված․․․։

Գ
Բարբարոսներեն թափված արյունը, կյանքիս առջև, այն

կմախքատեսիլ ավազանն էր,

Որուն խորերր, ես քանի անգամ մաքառումի և ուխտի արդար

ընկերներուս հետ,

Իմ նորավարժ քնարս, գրիչս, սուգերու սրինգս և անթիծ սուրս

արծաթյա,

Եկա, եղերականորեն ահավոր մկրտության մը համար, անոր մեջը

թաթախելու․․․։

Դ
Այսպես, իմ ճշմարտասեր հոգիս, ձեր ճշմարիտ ցավին համար
կարմիր մատյաններու մեջը խամբեցավ․․․։