Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ապարոշի՜ն, ապարոշի՜ն... ահավասի՜կ որ ուղեղն իր ուսին վրա

կհոսի.

Դրոշին հետ իր դիակն երիվարեն վար ինկավ...
Կրակեցե՜ք որ խեղճ խուժանը նահանջե, կրակեցեք մինչև որ՝
Ծովուն վրա քնացող ռազմանավնրն օտար,
Արդարության անդնդախոր իրենց քունեն թերևս րոպե մը

արթննան...։

Կրակեցե՜ք, իրենց խուճապն սկսավ, դիակները կոխոտելով

կփախչին...

Կրակեցե՜ք, կրակեցե՜ք... բայց... բայց... ես արդեն կմեռնիմ...
Ես իմ սրահս զարնվեցա... իմ մարմինս ձեզի պատնեշ...
Հաղթանակը մեզի Է, կրակեցե՜ք, Աստեղաբիբ Եղբայրներ...։


ԲՆՈԻԹՅԱՆ ԼԱՑԸ


(Սիհուն)


Քե՜զ, չարազոր օրենքներու և անչափելի անարդարության

այսօրվան մարդկություն ,

Եվ քե՜զ, մարդկություն՝ որ եղբայրության ապառնիին տիրացող

ոսկեղեն հսկան պիտի ըլլաս,

Ձեր երկուքին համար, ես՝ արևելքներու և արևներու իդեապաշտ

և ըմբոստ քնարավորս,

Ցավակոծ ցեղիս բարկության բոցը և իր ավերված աշխատանքին

մրրկե բողոքը պիտի բերեմ...։

Բայց ի՜նչ արցունքով արժան Էր իմ սոսկումներու նոր սուգս

արտասվել,

Ի՜նչ բառերով և ի՜նչ մոլիճերով ատելությանցս ու սիրույս

աշտարակները կռանել,

Ի՜նչ պատանքներով և որպիսի՜ եղերական քողերով այսոլհետև

մեռելվորի պես գիշերվիլ,

Ո՞ր գաղափարին երգերը շափորել, ո՜ր պատգամը սանձարձակել

կամ ո՜ր քարողը կարմիր...