Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա՜հ, տառապանքեգ խենթեցած ժողովուրդ, այսօր իմ տաղանդիս

աղքատությունն ինձ ներես,

Վասնզի ապաժառանգ քնարս, բնության Լացը մարդկային

չարիքին վրա կարենալ երգելու համար,

Իր լարերուն վրա ո՛չ Անոր իմաստության նշույլն ունի, ոչ անեծքին

հուրը և ո՛չ քաղցրությունն իր գութին,

Եվ մտի՛կ ըրե հոգիի մը այն ձայնին՝ որ սարսափե ի սարսափ

շրջելով ինծի խոսեցավ...

— Սիհո՜ւն, արյունե և երկաթե ալիքներուդ վրան հազարավոր

մարմիններ կտեսնեմ...

Կան՝ որ ապառաժներուդ հանդեպ կփշրվին, կան՝ մեկզմեկ

գերեզմանելով կընթանան,

 Կան՝ որ կարոտեն հոգեդարձ կընեն, կան՝ որ նույնիսկ մեռնիլ չէն

կարող,

Կան՝ որ արգավանդ քաղաքներուն հէտ այրվող սիրեցյալներու

սրբազան սերը կաղաղակեն,

Կան՝ որ մեռցնելե առաջ վատորեն մեռնելու անքավելի չարիքեն

կտառապին...

Կիսամեռներ կան որ իրենց հետ թավալող մեռյալներեն՝

ձեռնատարած մահ կաղերսեն...

Եվ մահացվածներ՝ որ սև մահեն կենդանություն և լո՜ւլս

կպաղատին...

Կան՝ որ եզերականորեն հեծեծելու դեռ չարաշուք կարողոլթյունն

ունին...

Եվ հոգիներ կան հովերուն հետ վայող և հովեր կան հոգիներուն

վրա մայրերուն պես արտասվորն...։

Կան՝ որ խոսաացված Հույսին հայելիներուն մեջ գերեզմաննոցներ

և մոխիրներ միայն տեսան...։

Կան՝ որ Եղբայրության հուզիչ հեռանկարին առջև մտածումով

ծնրադիր՝ դեռ կաղոթեն...

Կան՝ որ Ազատության չքնաղ ծաղիկը հազիվ համբուրեցին և

կուզեին դեռ հավերժորեն համբուրել...

Կան՝ որ Հավասարության ադամանդե բաժակեն իրենք իրենց

արյունն իսկ ըմպեցին...

Եև ջուրերեն ձեռքեր կբարձրանան թռչող թռչունին, թափող տերևին,

սուրացող հողմին կառչելու...