Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կուզեմ բնությանն հորինել քող մը ծաղկյա՝ Մտածման ամեն ձև իր ներքև քողելով։

Տո՜ւր, ո՞վ Մուսա, տո՜ւր այդ քնարդ բռնած. Պիտ՝ իմին սիրտս, իմին աշխարհս ըլլա ան՝ Ուր գաղափարն պիտ բնակի Զերդ Աստված, Վեհ գաղափարն աչքերով բո՜ց, թռիչքով լա՜յն։

Անոր վրա պիտի հալի խանդն հոգվույս, Անոր վրա պիտի սիրտս հար քրտնի, Ինչպես կարմիր և սարսռուն արշալո՜ւյս Մը՝ սեզերուն, հասկերուն վրա գարունի։

Պիտի այգ քնարը կապե իմ շրթներուն Ժողովուրդին շրթունքը հուր, սիրագին, Եվ պիտի այդ համբույրն ըլլա բուռն, անհու, Համբույրին պես՝ տրվաձ ծովեն եզերքին։

Երգերն անոր պիտի պատմեն Սարսուռներ՝ Մարմնավորած իմ արյունես, շարժումես, Ներշնլելով տողեր, փուշի ակոսներ, Ուր, հողմակոծ, պիտ՝ ծլի վյիշտն ազեկեզ։ V տի մռնչեն զարհուրանքները կյանքին՝ Մե՞ջը սոլզած՝ արգարության, րարության. Սրբազա՜ն քնար, պիտ՝ լարերն իր մկրտվին՝ Մարտիրոսված եղբայրոլթյան ավազաննւ - Ո՞ վ սուրբ Մուսա, Մ ուսա մատաղ, լանջաբաց, Կարծես գեո նո՞ր ձգած ասաղե օրոցքդ հուր, Ո՜ վ վարդ կույս, գո՞լ, ժողովուրդին խոսսրԱէցված, Լայն սերերո՜ւ դու խոստացված, քնարդ տո՜ւր։ Երիտասարդ՝ րայց շուտ ճանլցած շսւտ բան եր՝ Գիրկդ կսլգամ երագելու առանձին. Մեկդի թողած եմ ժպիտ, խազ ու պարեր՛, նորընծա եմ գաղափարի աշխարհինէ