Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թևերս, ուղիղ դեպ ի բարձունքդ վսեմ՝
Քնարդ կուզեն, կուզեն քնարդ. երկնցո՜ւր։
Կտրոփե մեջս երգեու սաղմն․ կսպասեմ.
Ե՞րբ պիտ տրվի անոր ծնուցիչ քու համբույր»։

Այսպես ըսի։— Եվ պատասխանն աղեկեզ՝
Մուսան՝ վերեն հովին հանձնեց դեպ ինձի.
— «Տենչիդ զգո՜ւյշ, այս քնարս Է շինված, տե՜ս,
Սև նոճին, փթթում մահվան ավիշի։

Թշվա՜ռ հոգի, անոր լարերն են բերված
Փետռտված գանգուրներեն որբերուն.
Կերթան երգերն, հևհևալով, սրընթաց,
Ուր որ կերթա ոտքը բոբիկ՝ խեղճությունն։

Հեռ՜ու ոսկե.— գիտցած ըլլաս՝ որ այս քնար
Քամահրանքով պիտ անտեսեն ձերիններ.—
Ջի օտարին ոսկվո՜ւյն քով իսկ՝ ձեր գոհար՝
Աչքերուդ շող մըն ալ, ստեպ, չի ցայտեր։

Պիտ գոցե իրենց ալիքը բուստերդ,
Եվ փուշերու, եղիճներու մոխիրով
Պիտի թաղեն կայծերն հոգվույդ բոցակերտ՝
Նվագներուդ ողբը քեղի՜ դարձնելով։

Հեռատեսե՜ ապագայդ խիստ մթին Է.
Հեոատեսե՜ գերեզման մ՝Է ապագայդ.–
Խանձարուրեդ պիտի օրոցք մը չելլե.
Պիտ, չգտնես միջոց թռիչքիդ համեմատ։

Ժողովուրդին ըլլալ կուզես՝ մո՜րդ չեղած.
Ծնողքիդ արցունքը քու դարձիդ կսպասե.
Արևմուտքի մեջ ծաղիկներդ ընձյուղած
Պիտի խորշակն Արևելքի ազազե։

Մտածումի, զգացումի այս ճամփուն
Խնդի արևը չէ սփռած իր շեկ բաշ.

15 Սիամանթո, Դ․ Վարուժան