Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վանք մտնող կույս մ՝եմ՝ որ խզվա՚ծ իր վարանք՝

   Անխիղճ, անհոգ կգիտե՛․․.
  
   հա՛յր, ես կե՚րթամ այն ճամփայե՛ն որ ճերմակ
   Մազերուդ զիս կը տանի,
   Վաստակաբեկ ոսկրներուդ,ծեր սրտիդ
   Եվ սերերուգ կենդանի․․․
   
   Բավական է,– աշխատեցար, կթեցիր,
   Ամեն նետի, հարվածի
   Վահան եղար ինձի համար, հոգիդ է,
   Որ հոգվույս մեջ կհածխ
   Իմ արյունս է գոյացած քու քրտինքեդ	
  Հոգնությանդ ծիլն եմ տխուր
  Հոգիդ, կաղնի", .երբ կուրծք կուտար մրրկին՝
  Ես շուքին տակ, հանգիստ, լուռ
  
  Կմեծնայի– Հարկ Է հիմա ալ հանգլիս
  Եվ ես քեղի հաջորդեմ․․․
  Խոնջե՛նք, խոնջե՛նք,— կուզեմ կովիլ, աշխատիլ,
  Ելլել կյանքին, կյանքին դեմ..․
  
  Հայր իմ, օրհնե՛, դողդոջ ձեոքերդ գլխուս դիր
  Թող մատերեդ կաթի վար
  Աղոթքդ՝ եկած հոգվույգ պայծառ խորանեն
  Վերջին ժամն Է. օրհնե՛, հայր։


ՀԱՇԻՇ
 Սիրտը լեցուն Է բանտին խավարով.
 Ա՛ լ դաշտ ու երկինք չկան իր համար,
 Պիտ գներ աջքի հազար գոհարով
 Աստըղ մ՝ան նույն իսկ՝ ասուպ ալ ըլար։

«7.