Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— «Օ՜ն, հաշիշ բերեք, կմրմնջե ան,

 երբ աշխարհս ինձմե այսպես կապշոպեն,
 Ես կուզեմ հոգվույս մեջ  ստեղծել զայն.—
 Որօրվիլ, բաժի՜լ  հզոր ցնորքեն։
 օ'ն, հաշիշ բերեք— Եվ ան կծխե,
 Երբ ուրախության ըստի՜ինքը ծըծեր.
 Կհոսի երազ ջլերուն մեջե.
 Աշխարհը լուծված կելլա սիրտն ի վեր։
 Աչքերը բանտին դիմաց կգոցվին՝
 Ապարանք մ՝իր մեջ գտնելու համար,
 Բիբերն հըրաժեշտ կուտան խավարին՝
 Աստղեր բերելու խոստումով ճարտար>
 Եվ կքնանա՜ արվեստի քնով՝
 ինչպես խղճի խայթն՝ աղոթքե մը վերջ.
 Ո՜վ թըշվառ հոգի, հիմա ապահով,
 Ազատ Է և տեր՝ ցնորքներուն մեջ,
 
 Եվ կերազե շա՜տ, շատ բաներ աղվոր
 Կամ հոռիներն ալ աղվոր կերազե,-
 Բռնած շղթայի մ՛օղակն ահավոր՝
 Կնոջ մը մանյակը զայն կկարծե
 Վարդե, ոսկիե գետի մ՚ափն ի վար
 Իր մանկան խազին կժպտի հիմա.
 Կամ ինքն իսկ մանուկ՝ լճակին մեջ հար
 Երկինքն՝ երկնքին մեջ զինք կտեսնա;


 Շրթունքները լուռ, մեղմիկ կդողան՝
 Անշուշտ ուրիշներ գտնալնուն համար.
 Թերևս (ո՜վ գիտե) կլրացնե ան
 Համբույր մ՝ատենով թողված կիսկատար։
 Կամ կշրջի արտն ազատ քայլերով.
 Կվարլե երկինքն, աստղերու արգանդ»

226