Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչո՞ւ Վանա լիճն աստղերով կվառի՝
Նախանձելով ալքերուդ։
Որո՞ւն համար հաջաղիդ տակ կպահես
Ըմբոստանքներն համբույրին...
Վաղն, հեգ ծաղիկ, պիտի ճամփորդ մը գուժե.
—«Մեկ ալքը բաց թաղեցին»։—




ԱՎԱԶԱՆԻ ՁՈԻԿԵՐՈՒՆ

Մտածողի մը նման
Ջուրին միջև կջրջիք։
Ալ գծված է ձեր սահման,
Ո՛վ լողակներ խատուտիկ։


Լոս պիտի ալ չգտնաք
Անհուն, կապույտ այն աշխարհ,
Որուն հորձանքն ու վտանգ
Կկտրեիք հեգնաբար։


Ջերին ճարպիկ թևերով՝
Ազատություն, զվարթություն
Կգրկեիք անվրդով,
Անդե՜տ՝ նենգող խալծերուն...


Արհեստն արդ ձեզ կպատե.—
Ավազան մ՚հին, ձեզի նեղ,
Շատրվան մ՚ալ գրանիտե,
Եվ փոքրիկ ժայռ մը մեջ տեղ՝

Որ գործ մըն է ձեռքերու։–
Այս է ահա ձեր աշխարհ,
Ամբողջ այս է, ո՛վ աղու
Բանտարկյալներս թշվառ։