Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ կկայտեռ ջուրին վրա՝
Կզվարճանա անխռով
Անձնասեր մարդն՝ արծաթյա
Պղպջակներն դիտելով

Ո"հ, ի բնե չար է ան.
Իր հաճույքին, իր փառքին
Կուզե զոհել ամեն բան.
Բռնավորն Է աշխարհքին —

․․․Այս սև ժայռին խոռոչներ
Ձեր շիրիմներ պիտ՝ ըլլան,
Ուր կերկարին բողբոջներ
Բաղեղներու ցիրուցան։

Ուր ջուրերուն թրթռմունք
Կուգան բախիլ մեղմորեն,
Ցնցղկելով արտասուք՝
Ողբ ու հանգիստ կեղերգեն

Ո՜ վ իմ դժբախտ անմեղներ,
ճիտ նման Է աշխարհս ալ
Ջեր այդ տեղինI Դեպ ի վեր
Կջանա միտքս իմ ելլալ.

Կուզե ուրիղ մեկ աշխարհ
Ան գտնելու, ուր անհուն
Ազատությունն իշխե հար՝
Եվ անխարդախ բարություն։

Սակայն ի զուր Լոկ բանտող
Գծուծ նյութեր կան չորս դիս՝
Որ թռիչներս աղամող
Կջախջախեն և հոգիս

Առկայծ հույսով մո՞ւր կերթամ.—
Կերթամ նույն տեղս գացած.-