Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոս, կյանքն ու սև Գերեզման

  Իրարու ձեոք են տված։
  
  Օր մը ձեզի պես ե՛ս ալ
  Պիտի իյնամ, ցուրտ անշունչ,
  Մոռացոնքի մեջ մռայ
  Հոս ամեն բան է անուրջ։
  
  Պիտ, լոռըլլաք դուք, ես հող.
  Բայց ինձմեն եք երջանի՜կ,
  Ջի վրանիդ միշտ լացող,
  Գեթ շատրվան մը ու նիՔ՛
  
  
  
  ԵՐԱԶ ԵՎ ԽՈՀ
  
   Պառկած էի. խոր լռությո՜ւն, գիշեր էր․․․
   ճրագս յուղե պատերն արյուն կներկերւ
           Ծանրացավ մրափ մ՛աչքերուս.
   Մտածումնե՜րս երազի մեջ սուզան,
   Եվ բիբերես ամեն ճաճանչ լուսական
   Կոպերուս վրա՜ տվին խույս։
 
  Սև դեմքի մ՛ հետ ձեռք մը տեսա մահճիս քով.
  Կուրծքիս դրավ մատերը բոց եղունգով,
       Սնդիկի պես խորամուխ։–
  Փայտ կտրեցավ լեզուս, վախցա՜ շեկ աչքեն։
  Ես ճանչցա զայն.– սատաններուն ամենեն
      Կատաղին էր մ՛էն թուխ։
  
  Բացավ  բերանն՝ որուն մեջ լինգ միայն կար.
  Իր ակռաները խորտակված՝ էին վար
      Իյնալու օրն երկնքեն․․․
  Ըսավ.— «Սրտե՜դ սրտեդ քարշել ես՝ եկա

ա