Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ մինչդեռ գորշ շոգիին մեջ լվացքին
     Կծեն թույն իր օրեր,
Եվ գլուխը սև (զոր պսակեցին ամուսնույն
     Շիրմին բուսած եղիճներ

Այդ սևուկ գլուխը խոնարհած կոնքին վրա
     Մինչ ամրողջ օրը լռին
Ինք կաշխատի և կընե կաթը բեղուն՝
    Քրտինքներովը ճակատին
Անգին, մինակ, իր երեխան արթնցած
     Օրոցքին մեջ, անոթի,
Կուլա, ողի՜կ ողի՜կ կուլա, և հուսկ խոնջ
     նույն իր Լացով կխեղդի


ԱԼԻՇԱՆԻ ՇԻՐՄԻՆ ԱՌՋԵՎ

Ա

Քեզի եկա՝ իբր ուխտավոր մը հոգնած՝
Որ կգտնե հուսկ փոխարենն իղձերուն
Շիրիմ մը՝ հոն ծնրադրելու սիրտը բաց,
Եվ խոկալու, համբուրելու լույս աճյուն։

Հոս կննջե՜ս— Քեզ կպատե լռությունն.
Օվկիան մ՝ես զոր կծածկե այդ պատանք.
Կարմիր հրդեհ մ՚որ մոխրի տակ կառնե քուն.
Հոս կննջե՜ս.— ինչպես հրատն ամպին տակ

Որթի ճյուղերն և ուռիներ տխրամած՝
Դեռ արձազանքը քնարիդ կպահեն.
Հովեն՝ կոդրան շիրմիդ չորս դին կամ լռած
Շեչտեդ մնացորդ մը դարձյալ քեզ կբերեն։ .