Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շուրջդ ծավի Ադրիականն հար կուլա,
Ուրկե վիհեր չափեցիր դու մտածման»
Սուրբ աճյունիդ սափորն է այդ ծովն հիմա
Մինչ լայն ճակտիդ լայն օրորոցն եղավ ան

ոչ․ մարդս չէ, լոկ բնությունն է՝ որ հանճար
Մ՛օրրել կրնա, վերջը պատանքն իր ըլլալ
Տիեզերքն ունի իր մարգարիտը անճառ
Որուն կուտա մարդ պահ մ՝իր ծոցն հյուրընկալ,


Բ

Վենետիկն իր պալատներով մարմարե
Աձգե վրագ ըստվերն իր լայն, միամած,
Բուրգի մը պես՝ որուն ներքև կնիրհե
Արծիվն՝ ամփոփ՝ արևն հոգվույն մեջ բանտած։

Քաղաքն այդ խաժ ալիքներուն երեսին
Ցցված կայմին ծայրն է նավուն ջրասույզ
Արյունաթորմ ծվենն է ան խլայի մ՚հին,
Տոժի մը գանգն է՝ իր փոսեն ինկած դուրս

Դու ներշնչված ահ այդ անգին ծվենեն՝
Ժողվեցիր ծվենքը Աշխարհիդ խլաներուն՝
Փլուզներու, փոշիներու ներքևեն,
Եվ ծայրերեն քղանցառու ցախերուն

ժողվեցի՜ր, վազք մ՝առնելով դեպ խըված Փառք,
Բիբդ արցունքոտ, սիրտդ ովկիան վիրամած,
Եվ սրբեցիր՚ զանոնք ըրած դաստառակ
Աչքդ ու աչքե՛րը Սերունդին կեղեքված

Քողեն մութի, մոռացումի, լռության
Հանեցիր մեր դափնիներու թերթերն հին,
Եվ դնելով զանոնք երգի մը վրան՝
Առեք, ըսիր, վիբածոր չոջն Անցրողին