Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բե՜ր, Տալիթա՜, բե՜ր գարեջուրն, ու նստե
Ծունկիս վրա՝ թոլյլ տալով
Որ աղախնի կարճ քղանցքիդ երևնան
Բումբերդ՝ սև գուլպայով։

Թող ճրագներդ հյուծին մինչև առավոտ,
Եվ թող շեմին վրա երգե
Գինով աշուղն՝ հառած բիբերր մեզի,
Բիբերը զուրկ կրակե։

Թող մազերուդ ոսկի հյուսկերը քակես
Գավաթին մեջ բյուրեղյա,
Եվ ծունկերես վար սրունքներդ օրորես՝
Մինչև որ սերս հասուննա։

Ինձի ի՜նչ փույթ թե շրթունքներդ են խածեր
Նավաստիները կոպիտ։,
Եվ հոսեր են քրտինքն իրենց տուփային
Աչքերուդ մեջ ու ծոցիդ։

Այսօր կուզեմ կուրծքիդ վրա գինովնալ
Ինչպես զինվոր մը արթուն.
Կուզեմ պարպել գավաթդ, և դուն ալ պարպես
Սիրտս՝ նուռի պես հասուն։

Ալսօր կուզեմ դահլիճին մեր ծաղբված
Սերս առջևդ պղծել,
Խաբված հոգիս բերել ռամիկ աղջկան
Գարեջուրով մը ծախել։

ԱՐԵՎԵԼՑԱՆ ԲԱՂՆԻՔ



Մորճագմբեթ բաղնիքին ներքնադուռն հույլ կբացվի։
Եբենոս դուռն հաստաբեստ, որ կծեծվի միշտ թակով
Եվ անընդհատ կքրտնի, կճռնչե ուժասպառ
Հուիներուն ետևեն, որք դանդաղ կմտնեն։