Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց ուր ձեր սուրերուն բոցը մարդասպանները սառեցուց և անոնց
ակռաները զահանդանքե կրճտել տվավ…
Մա՜հ այդ թագակիր, բայց արդնն ահաբեկյալ և կիսամեռ
դահճապետներուն,
Վասնզի, իրենք, այդ արյունկզակ և դիվահար բռնավորները
վախճանավոր,
Զարհուրանքով լսեցին ձեր ձայնը, ձեր բարկությունը, ձեր
ցասումը, ձեր զայրույթն ահավոր...
Եվ իրենց խորտակյալ և դագաղակերպ գահերը շարժեցան,
Ուժանակներու գոռումեն, ինչպես գոռումեն փրկարար ռումբերուն,
Ձեր վերահաս երևՈՒմը իրենց սրտերը կմահազանԳե և իրենց
ոճրագործի ուղեղները կարյունե,
Իրենց կմախաձև ձեՌքերը այլևս մահվան սարսուռովն է որ
կդողդոջե…
Իրենց գիշերասարսափ երազներուն մեջ ձեր անձը իր երկաթե
քինահույզ քայլերովն է որ կարշավէ…
Եվ ահավասիկ իրենց դարավոր դուռները ահագնաբար և պատե ի
պատ կծեծվին,
Եվ ահավասիկ իրենց պատուհաններուն բոլոր փեղկերը հառաջացող
վտանգեն իրենց վրա ահեղությամբ մը փակվելով՝
Դուրսեն եկող ամեն հույս կչքանա իրենց համար և խավարին մեջ
Մահն Է, որ անոնց հոգիեն ի վեր կկառչի...
Ուրեմն, ոտքի՜, նորեն ոտքի՜, նորեն ոտքի՛, Հայորդինե՜ր,
Դյուցազուննե՜ր, Ազատաբերնե՜ր,
Ոտքիվ՜, և օդերուն մեջ թող ցնդին, օղերուն մեջ թո՜ղ մոխրանան,
Մեր դահիճներուն սա՜ պատժապարտ պալատներն արյունաթոր…

ՄԵՆԱԽՈՍՈԻԹՅՈԻՆ


Եվ ստվեր մը ընդերկար մենախոսեց դի շեր վան ժամերուն մեջ
կանգուն*
Ջայնը դողդոջ Էր, սիրտը սիրով լեցուն, ոտվըները մոխրապատ և
ինքը իր գաղափարեն գեղեցիկ՝