Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեսա՜ն, որ ձեր անխնա սուրը սուրն էր անխուսափելի
ճակատագրին
Տեսա՜ն, որ ձեր դաշույնները, մեղապարտ վիզերու ի խնդիր, նորեն
կշողան,
Տեսա՜ն, որ ձեր բռունցքին հարվածներուն տակ մատնիչներու
կղզակները կկափկափեն…
Տեսա՜ն, որ ձեր կապարե գնդակները մարմինե մարմին և աղեղե
աղեղ կանցնին…
Տեսա՜ն, որ իրենց ծոծրակներեն և սրտերհն, մեր ծարավի աչքերուն
աոջև, իրենց արյունն է որ կժայթքի,
Հեղեղորե՜ն, հեղեղորե՜ն, իրենց հեռավոր գահակալներն ու
մահադեմ թագակիրները թրջելով…
Տեսա՜ն որ իրենց ոսկորները կջախջախվին և իրենց ողնաշարերը
կսղոցվին,
Տեսա՜ն թե այն գլուուները որ գիշերներով մեր ցեղին անէացումը
հղացան,
Տեսա՜ն որ ձեր պղինձե կրանկներուն զորությունը տակ է, որ
կխմորվին....
Տեսա՜ն որ այսպես, քաղաքե քաղաք և հրապարակն հրպարակ և
հորիզոնե հորիզոն,
Ձեր հանկաբծական երևումը, ձեր բազկահարվածր և ձեր հարուցած
խռովքն անմեկին,
Բոլոր դավաճաններր դիակնացոց, բոլոր Վասակները հողեց և
մարդակեր ամբոխներ քարացուց…

Բայց դեռ մա՜հ պետք Է որոտանք, մա՜հ պետք Է համասփռենք,
մա՜հ պետք Է մրրկենք,
Այն ատելության և ամբարշտության չարաշուք պալատներուն վրա,
Որոնց զանգվածներուն տակ իբր հիմնաքար մեր ցեղին մտածումը
և մարմինը և հոգին Է, որ կհևա…
Որոնց որմերը մեր արյունովն են շաղախված և մեր ոսկորներովը
կառուցված…
Որոնց աղբյուրները մեր անօգուտ արցունքներն են առատ,
Եվ գինովութեան ու եղեռնի բաժակները ձեոքե ձեռք շրջող, մեր
արյունովն աոլցված…
Մահ պետք Է համասփռենք հոն, ուր մեր ստրուկի ծնրադիր
պաղատանքները չի հասան.