Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ չի հաՃեցա հյուսել խարտյաշ եղեգներեն ո՜չ դափնի և ո՛չ
պսակ,
Ու ո՜չ ալ գողգոջ երգ մը, քեզի համար, իմ ազատածուփ քնարեո…«

Ո՜չ ալ զքեզ դեո երգեցի, ո՜վ երկինքներու անդորրական կապույտ,
Ո՜չ ալ զքեզ՝ Արեգակ, զորությո՜ւն, կյանքի և աճումի օվկիան,
Ո՜չ ալ զքեզ՝ Արևելք, աատվածներու և քուրմերու ծննդավայր
Պաամությանց կոթող, իմաստության խորություն և վայելքի
խորան…

Ո՜չ ալ զձեզ՝ Արևմուտքի իգեապաշտ Ոստաններ, ուր Մեծերը
կծնանին…

Ո՜չ ալ զծեզ՝ մեհենական անաառներ է փլատակվող բարկությունք
սարսափահար ծովերու…

Եվ վարդակարմիր և հոլանի և անբասիր առավոտ,
Կամ ոսկիներու իրիկուն, մեռելական աշնանամուտ և անապատի
անեզրությո՜ւն…
Իսկ օր մըն ալ, երազիս մեջ, քերթողահայր մը, ինծի ըսավ.
— Կհասկնամ ես քու ցավդ, վասնզի ես ալ կյանքեն եկա անցա…
《Զավա՜ կ՝ և գիտես որ իմ քնարիս պարտեզներեն վարդի թերթեր
հոսեցուցի…

《Եվ տարփավորներն անոնց բուրմունքեն գիշերներով գինովցան,
《Բայց ծաղիկները գոսացան, ինչպես մեռավ իմ աշունս ալ
մեծափաո…

《Ես գինին երգեցի իր ոսկեվառ բաժակին մեջ հրակայլակ,
《Եվ բլբուլին հայրենացավը տավիզիս թելերեն սրտիս մեջը
կաթկթեց...

《Խունկեր մատուցի՝ մոլեգնորեն պաշտված աստվածներու
պատվանդանին,
《Եվ տառապանքս մոռնալու համար, կերպարանքս մոխիրով
պատեցի
 
《Մարմնթն ձևերն երգեցի, գերեզմանեն սերած և, գերեզմանին
ընծա,

《Ու ծնրագիր պաղատեցա և գոզացի շրթունքի մը և երկու աչքերու
առջև…