Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արքունքն երքեցի, վերջապես, հոգիներե հորգող և նայվածքներու հեծեծանք,
Եվ օր մը այսպես մեռա՝ Հեզդությունս ձեր բոլորին բաժին ձդած…»

Բայց քու գերեզմանեդ ի վեր, Քե՜րթողահայր, ըսի, հերոսություններու օրեր հասան,
Ոտքերուս տակ ավերակնե՜ր եմ տեսած, և լուսամուտես դուրս՝ հազարավոր մեոցվածներ…,
Եվ սուրե՜ր շողացին… ձգեցե՜ք զիս, ո՜վ տկարության կապանքներ, դեո սուրեր կշողան,
Եվ բանաստեղծի աչքըներս արյո՜ւն, արյո՜ւն, արյո՜ւն Է որ կտեսնեն…



11. ՀՈԳՆՈՒԹՅՈՒՆ



Հոգիիս վրա լուսինը կձյունե...

Օ՜, դեպի Խավարներն ու Մոռացումը քալե,
Ով հոգնած ու դանդաղ ու ծանր ուխտավոր,
Աղբյուրներու սա՜ պայծառ տղուն հետ առանձին.
Ան՝ հոն տեղերը մարմարե մեհյաններ գիտե,
Ուր հինավուրց աստվածները՝ ազնվորեն զորավոր,
Քու հոգնությունդ կհասկնան…
Ու մարդկորեն անոր մեծ ցավը կապրին…
Ավա՜ղ, մինչև ե՞րբ մեր մարմինները տարփավոր
Այսչափ տենդորեն պիտի գալարվին...
Դեպի փայտե դագաղները դարավոր՝
Հավիտենական ու ապարդյուն կյանքին,
Վերջապես իրիկուն մը մխրճվելու համար…
- Թեև անչա՛փ չարաշուքորեն–
Արհավիրքով լեցոն բայց փրկարար ծոցը հողին։
Գիտեմ, սքեմիդ մեջի վանականի իրանդ ոսկիե,