Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիրելով միայն ես ճանաչում եմ
Զարդարողն աշխարհ, Ստեղծո՛ղն երկնի.
Տիրելով միայն ես բարձրանում եմ
240 Դեպի վեհավայրն Արարչապետի։

Եվ ես մտախոհ կուսի աչքերում
Գտնում եմ այն, որ գիրք մի դեռ ևս,
Որ ոչ իմաստուն չուր գրվածներում,
Ո՛չ պոետն երգով չավանդեցին մեզ:

245 Թե ցուրտ կանոնը նյութապաշտների
Սուրբ շեմիդ վերա ոտք կոխեր, ո՜վ Տեր,
Մեզ կըկաշկանդեր ձմեռ սոսկալի,
Եվ հետքըդ անգամ երևելու չէր։

Այլ ես ուրախ եմ. դու ենթակա չես
250 Ոչինչ իմաստակ եզրափակության,
Եվ դավանում եմ քեզ առաջվա պես.
Կանոնը չունի մուտք քո ավազան։

Բայց, ներողություն, որ ես այս անգամ
Ընդմիջեցի խոսքս և թել զրուցիս.
255 Ինքըդ մտածի՛ր, ազնի՛վ բարեկամ,
Չե՞մ կարող լռել, ի՞նչ թանկ է սրտիս։

Եվ ես մի մարդ եմ ո՛չ առանց մեղքի,
Եվ ես սիրել եմ առանց հանաքի,
Սիրել եմ մենակ, և բախտն անարդար
260 Չէ՛ զարդարել իմ սիրո ճանապարհ։

Թեև Լևոնը սիրեց անհաջող,
(Դուք այդ կիմանաք—այլևս երկու տուն
Բայց այս դիպվածից չկարծես, ընթերցող
Որ Լեռն և ես նույն ենք, մի արյուն: