Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

265 Լսիր, առնում եմ թելը պատմության,
Թող նստի ախտը քո ինքնահավան.
Այդ ներելու չէ երբեք քեզ աստված.
Խորթ է սիրո հուրն սրտիդ քարացած։

Լևոն սիրում էր մանկության օրին։
270 Այն մի նազելի պարկեշտ աղջիկ էր.
Փոքրիկ, փափկամորթ ուներ նա ձեռներ։
Նորան շուտ թողուց հոգով վրդովված,
Երբ նախանձն ձգեց նորա մեջ կասկած,
Եվ այս է սիրո ընկեր անմեկին։

275 Իսկույն նկատեց աչքը սրատես,
Որ գիշեր-ցերեկ, որպես մի ստվեր,
Հածում են ախտոտ այն դժոխերես
Նորա հետքերով երիտասարդներ։

Որքան ջերմեռանդ սիրում ենք մեկին,
280 Նույնչափ հետամուտ ենք նորա սրտին.
Ամեն մի կասկածի խոսք վատահամբավ
Սիրուհու վերա՝ պատճառում է ցավ։

Սպառում է գութ. կրակված աչքեր
Թափում են նախանձ վրեժխնդրության.
285 Եվ պատահում է, ո՜վ ախտ մահաբեր,
Որ զո՜հ է գնում քնքուշ առարկան։

Արյունաշաղախ անկավ Դեզդեմոն
Կատաղութենից սիրող ամուսնու.
Բայց մեղավո՞ր էր կրակոտ Օթելլո՛ն.
290 Նախանձը խռովեց կուրծքն ափրիկացու։

Թեև դժվար է, որ մեր ժամանակ
Մի երիտասարդ, գրգռված նախանձից,
Խեղդեր ամուսին յուր բարձերի տակ
Եվ ինքը խեղդվեր ահագին ցավից։

295 Այժմ տղամարդիկ, ըստ մեծ մասին,
Մեր կանանց համար երկյուղալի չեն.