Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես մեռանում եմ, որպես շնչավոր,
Բայց բարի գործերս մեռնել կարող չեն.
445
Նոքա անմահ են, որպես երկնավոր
Արարչի տիեզերք, թեև դարք սահեն:
Այսօր ծնել ենք, որ էգուց մեռնենք,
Որ մեր հողիցը նոր ազգեր դուրս գան.
Մեք, որպես ալիք, միմյանց փոխում ենք,
450
Այսպես է վճիռն մարդկեղեն կոչման։
Եվ նորա համար իմ կյանքն ունի գին
Որ պիտի ջնջվի և ոչնչանա,
Որպես ծաղիկը աշնան միջոցին.
Շնչեց փոթորիկ, և ահա չըկա։
455
Եվ նորա համար ես բանավոր եմ,
Որ մինչ հետին շունչ պիտի մշակեմ.
Միշտ մտածելով և բարձրանալով,
Գիտության Հո՛րը ձեռներըս պարզեմ։
Ո՜վ սուրբ հայրենիք, այդ ի՞նչ զորություն,
460
Որ կապե քո հետ սերը մեր սրտի.
Ինչո՞ւ մեք պայծառ, երբ բարօրություն
Արտերիդ վերա զեղում է ոսկի։
Ինչո՞ւ մեք ամպած, երբ խոնարհում ես
Փառավոր ճակատ, — մեք մրրկալից
465
Չարի առաջև կանգնում ենք, որպես
Դարևոր կաղնին անշարժ նետերից։
Մի՞թե, ընթերցո՛ղ, դու չես նկատում,
Որ վառ է Լևոն որպես մի հընոց.
Տես, ի՜նչ հոսանքով է նա ծավալում
470
Ազգասիրության այն սրբազան բոց։
|
|