Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
415
Նո՛ր ազգ, անփառք է կյանքիդ ասպարեզ,
Թե ազգիդ համար քրտինք չըթափես.
Մեռած էիր դու որպես գերեզման,
Թե չգնացիր մշակ ազգության։
Ա՛խ, դուք զգացե՛ք ձեր մոր խիստ կապանք,
420
Դորան կարոտ է թշվառ հայրենիք.
Ապա եթե ոչ անջինջ անարգանք
Ազգը կը դընե ձեր վերա կնիք։
Թո՛ղ քաղաքական մեծամեծ գործեր
Այսօր չանցանեն ձեր համար ունայն,
425
Թո՛ղ ծաղկեն այսօր քաջառողջ սերմեր
Անգին շինվածի ազգասիրության։
Թո՛ղ տխուր անցյալ մեր համար փոխվի
Մի պայծառազարդ փառավոր ներկա,
Որ վերաճելով ազգության ծիլեր՝
430
Երևան հանե ոսկե ապագա։
Եվ այն ժամանակ, ո՜վ օր ոգելից,
Որոտալու է ձայն ազատության.
Ջախջախված, փշրված անարգութենից
Փողփողելու է դրոշն ազգության...
435
Փառավոր ճակատ հայրենասիրի
Զարդարելու են դափնիք փառավոր.
Որ նահատակ է փրկության ազգի
Արձան կցանկեն մշտնջենավոր
Դարեր են գնում, դարեր են գալի՝
440
Ավանդությունքը անհետանում են.
Միայն արգասիք ազգաշեն գործն
Հասարակ երգով անմահանում են։
|
|