Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դու տեսե՞լ ես ալեկոծ ծով,
Երբ փոթորիկ մի ուժգին
525
Տարբերվում է մրմռալով,
Այդպես է և իմ հոգին...
Իմ կյանքը ինձ բեռը դարձավ,
Վերա հասավ սև գիշեր,
Անուշ ժպիտը հոգուս փախավ,
530
Աստվա՜ծ օրհնե քո օրեր.
Ծիածանի խաղարկություն
Թո՜ղ փայլե քո երեսին,
Եվ սոխակի նվագածություն
Միշտ հնչե՜ քո ականջին։
535
Ես քեզ մի օր փայփայեցի,
Որպես պայծառ աղավնյակ,
Սիրո ծոցին քեզ կոչեցի
Ե՜վ երկնային, և՜ հրեշտակ։
Այլ այժմ ների՛ր, ճակատագիր
540
Վերաս դրեց լուծ սաստիկ.
Ես պիտ շրջեմ երկրից երկիր,
Մինչև գտնեմ հայրենիք։
Եվ հայրենիք... բայց ո՞ւր է նա.
Քանի՜ գնաց արտասուք.
Երբեք նորան ես չտեսա...
Գե՜թ երազում վաղանցուկ։
|
|