Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

11


Եվ հայրենիք... բայց ո՞ւր է նա
       Ահա՛ սարեր ծածկվեցան.
Ե՛վ արեգակն, և՛ ծով ահա՛
       550 Մեր աչքերից հեռացան։

12


Ա՞յն հայրենիք, որ կապարյա
       Շղթաներով կապկապած,
Անբույժ խոցեր կուրծքի վերա,
       Բնավ դարձել է ավերած։

13


560 Սի՛րտ իմ, սի՛րտ իմ, վշտի հատակ,
       Պարտե՛զ թունոտ բույսերի,
Զգացի՛ր ցավդ և այդ վիճակ,
       Գուցե վերջը է բարի։

14


Գուցե, գուցե մի օր կըգա,
       556 Մի թանկագին ժամանակ,
Երբ Հայի բեռն կըհեշտանա.
       Կըմպե կրթության բաժակ։

15


Մնա՛ս բարյավ, մաքո՛ւր հրեշտակ,
       Թո՛զ քո սիրտը չմորմոքե.
570 Թեև մեռնենք այլ աստղի տակ,
       Բայց մա՜հը մեզ կըզուգե։

Պետք է նկատել, իմ ընթերցողներ,
Որ Լևոն հաջող գիտեր, չսերտած
Գրքերից, տողել ոգելից երգեր.
575 Ազդու էր քնարն, լարերը՝ վարժված։