Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կին էին ծնել, բայց երբ Հայ ազգին
130 Ավեր ուղարկեց պարսիկն այն գոռոզ[1]
«Կորուստ» գոռացին և սուրը ձեռին՝
Երիվար հեծան, որպես մի հերոս։

Սուրբ առագաստը մոռացան նոքա,
Եվ չհիշեցին խնջույքն հարսնության,
135 Ազգ ու Հայրենիք շրթունքի վերա,
Փռվեցան դաշտում, — ո՜վ մեծ քաջության։

Ե՛վ փոշոտեցան, և՛ ծխոտեցան
Անկողինները նորեկ հարսների,
Տրտմեցան նոքա և աչքով տեսան
140 Անողորմ տանջանք սիրող ամուսնի։

Գարունը հասավ։ Եկան ծիծառներ.
Վարդը բացվեցավ։ Եվ անհոգ մարդիկ
Տեսան, խնդացին։ Բայց նոքա, խեղճեր,
Երբեք չտեսան յուրյանը սիրելիք։

145 Շատ տարիք անցան... Լացով, կսկիծով
Անուշ հայրենիք հիշատակեցին...
Եվ նորա համար մեռան անխռով,
Եվ այսպես յուրյանը սերը ցույց տըվին։

Սպիտակությունը սուրբ ոսկրների
150 Խնկով սրսկնցին դաշտն Ավարայրի,
Զարմացան ազգեր, եկան և տեսան,
Մանուշակ, շուշան նոցանից բուսան։

Դափնիք անթառամ թո՛ղ ձեզ պսակեն,
Թո՛ղ ձեր ոսկերքը ջերմ արտասուքով
155 Հայբենասիրի աչքերը թացեն։
Խաղաղություն ձեզ սուրբ սաղմոսներով։

  1. Հազկերտ Երկրորդ (ծանոթ. հեղինակի)։