Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մինչ դեռ հայկական ծավալվում է ցող
Աշխարհիս վերա, Հայն ձեզ կըհիշե,
Եվ քեզ, ո՜վ անցքիս կենդանագրող,
160
Ո՜վ ոգևորված չքնաղ Եղիշե։
Անմահ է վաստակն, որ ավանդել ես
Հարազատ ազգիդ գրականության.
Հայ լսելիքը դու կախարդում ես,
Որպես հանճարեղ մի պատկերահան։
165
Ո՜վ մեծ Եղիշե, որպիսի՞ լեզվով
Նկարում ես դու անցքը աշխարհիս...
Ոգելից ես դու. գիրքըդ կարդալով
Ես մկրտվում եմ սուրբ անդամ ազգիս։
Բայց դուք, ո՜վ պայծառ և շնորհալի
170
Հինգերորդ դարի Հայոց աղջիկներ,
Բանի օրհնություն խոստովան սրտի
Ձեզ անկեղծաբար բերել են նըվեր։
Դուք Ձեզ կանգնեցիք շիրիմ անմոռաց,
Ազգասիրության գործով պսակված,
175
Բայց վա՜յ անարժան թոռներիս օրին,
Որքա՛ն ցած ենք մեք, հո՜ղը մեր գլխին։
Դուք Ձեզ զոհեցիք Հայի պարծանքին,
Բայց ձեր քույրե՞րը, ո՜հ, արտասուքից
Խեղդվում է ձայնըս... անպե՜տք են ազգին.
180
Հանդիմանեցե՜ք դոցա շիրիմից։
Արդար չէ արդյո՞ք, ինչ զրուցում եմ,
Ո՜վ հայ աղջիկներ, ստո՞ւյգ չեմ խոսել։
Բայց ներեցե՜ք ինձ, եթե հարցանեմ. -
«Գիտե՞ք Հայերեն կարդալ և գրել»։ —
185
«Մեք մեղավոր չենք, ազնիվ ազգասեր,—
Շշնջում է ինձ մի կանացի ձայն,—
Մեք կըբռնեինք դրոշն ազգության,
Այդ արգելեցին մեզ մեր ծնողներ։
|
|