Դո՛ւ իմ սիրելի, կարո՞ղ ես փոքրիկ
Ճաշակել անխռով մաքուր րոպեք.
Ստո՞ւյգ չէ, որ դու խոսքըս «Հայրենիք»
Շատ մեծարել ես, բայց ատել երբե՛ք։
5
Ո՛վ իմ մտերիմ, ես շատ լավ գիտեմ,
Որ սպասում ես, երբ ես կըսկսեմ
Հարազատ երկրի վիճակը նկարել
Եվ ամենայն բան իսկապես խոսել։
Արդարև, տեսանք մեք բուն Հայաստան, 10
Եվ Լնոնի հետ ահա՛ ճեմում եմ...
Բայց, եղբա՛յր, գիտե՞ս, տխո՜ւր տեսարան,
Ես մի խորին ցա՜վ իմ մեջ զգում եմ։
↑Իտալիա՜: Իտալիա՜ 0՜, քեզ,
Որին բախտը որպես դժբախտ ժառանգություն
Ճակատագրական պարգև է հանձնեյ:
Օ՜, ավելի լավ էր դու այդքան սքանչելի չլինեի՛ր
Փոխարենը՝ ուժեղ լինեիր...
(«Սովրէմեննիկ», 1859 թ.)