Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որպես ապառաժ ծանր է իմ ցավ.
Նա ներգործում է որպես դառն լեղի.
15 Եվ համարյա՜ կյանքuս դադարեցավ,
Որպես և կյանքը անբախտ աշխարհի...

Ա՜խ, աղո՛թք արա քո ազգի համար,
Նորա վիճակը նախանձելի չէ,
Նա անպատասխան, որպես փայտ կամ քար,
20 Նա լուռ, նա համըր ա՜խ, նա մեռած է...

Ես ման եմ գալի իմ քավից խեղդված,
Բայց գարնանազարդ տեսքը բնության
Փայլում է այստեղ հրաշքով պսակված։
Գովասանե՞մ քեզ, կանաչ Հայաստան։

25 Զմայլի՛ր, ըզմայլի՛ր, իմ միա՛կ ընկեր,
Որքա՜ն շքեղ է բնակարանը Հայի,
Զարմանալի չէ, որ նախնիքը մեր
Կարծեցին լինել դրախտն Եդեմի։

Դիրքն Մոսկվայի քեզ գրավելով՝
30 Այնպես կարծում ես, այլ երկիր չկա,
Որ կարող էիր սիրել դու հոգով,
Թեք ընկած պայծառ կանաչի վերա։

Թե կամիս տեսնել Արարչապետի
Հրաշագեղ գործը ու ճարտարություն,
35 Ե՛կ Հայոց աշխարհ, առաջին օրի
Նա կառաջարկե քեզ գեղեցկություն։

Ի՜նչ ակնահաճո տեսարաններով
Առատաբաշխած են դաշտավայրեր,
Ի՜նչ ոսկենկար բուսականներով
40 Խնկահոտում են այստեղ հովիտներ։