Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեր այժմյան մատենագրության սիրողները կներեն նոցա և չեն ձայն տալ արյունահեղ դատապարտության պատերազմ՝ կոտորելով հազարավոր բամբասողական ճառեր։

Իսկ ինչ վերաբերում է իմ ռոմանսներիս, ես միայն այնքան կասեմ, որ նոցա մեջ եղած կուսական անձինքը ամենևին ֆանտաստիկական կամ իդեալական չեն, ինշպես ոմանք կարծում են, այլ առած են ճշմարիտ աշխարհիդ, այն անունները, որ ես հիշել եմ իմ ռոմանսներում, իմ մեջ շատ ազնիվ և սրբազան զգացմունք են զարթեցրել։

Ինձ, ասել արդարապես, թեպետ դեռ վաղ է մտանել գրականության ասպարեզը, սակայն հուսալով, որ մեր սիրելի ժողովուրդը ներողամիտ կլինի դեպ իմ նվաստությունը, ես համարձակվեցա ցույց տալ Հայոց Պառնասի երգողներին, և, կարծեմ, նոցա անախորժ չի թվի այս իմ հանդուգն ձեռնարկությունը, այլ քաղցրիկ ժպտելով կհորդորեն և կքաջալերեն ինձ՝ հայրաբար կամ եղբայրաբար ներելով իմ ամենայն պակասությունները։

Այժմ, ժամանակ է, թռիր դա, հեզիկ գրքույկ իմ, ընկեր մխիթարության և միայնության, թռի՛ր հեռու, դեպի քեզ ցանկացողների գոգը, դեպի վարդապսակ և անուշարար արևելքը, եթե շատերը անտես կառնեն. քեզ, եթե շատերը չեն արժանացնել քեզ յուրյանց ուշադրության, սակայն մի երկու-երեք հոգի կընդունեն քեզ սիրալիր, գոնե մի չքնաղ հայ երիտասարդ և մի քնքուշ հայ աղջիկ կնայեն քո մեջ՝ քաղցրաժպիտ, ձեռն ի ձեռն հեմելով բուրաստանի վարդածառ ափերում կամ ծաղկազարդ առվակի եզերքում։ Դե՛, թռի՛ր, հոգյակ, աստվա՜ծ քո հետ։