Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԶԱՆԱԶԱՆ ՈՏԱՆԱՎՈՐՆԵՐ

ԵՐԳ


Ըստ եղանակին՝

В страну живали деды
Веселей своих внучат,
Как простую пили воду

Мед и крепкое вино[1].


Կար. ժամանակ, որ և Հայերն
       Արքա, իշխող ունեինք
Եվ զինավառ անթիվ զորքեր
       Յուրյանց երկրում պահեին։
5 Կար ժամանակ, որ և նոքա,
       Նման ծաղկած ազգերի,
Զարդարելով աշխարհ Հայկա՝
       Փայլում էին անվանի։
Բայց այժմ անտեր, անթագավոր,
       10 Գերի, ծառա ցավագին,
Այստեղ, այնտեղ խիստ չքավոր
       Չարչարվում են գլխովին։
Այժմ նոքա անմըխիթար,
       Հայրենիքից զրկվելով
15 Վա՜յ են կանչում թշվառաբար,
       Հալածանքներ կրելով։

  1. Հնում պապերն ապրել են
    Իրենց թոռներից ավելի ուրախ,
    Սովորական ջրի պես են խմել,
    Մեղր ու թունդ գինի։