Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կերգեմ սուրբ Անվանդ, և այս տրտմության
Հովիտը կթողնեմ, ուր լի է փշով։

125 Ուր իմ հարազատք մեռնում են սովից
(Ո՜հ, ի՛նչ կրակ է ծնողի համար).
Մա՛յր մեր Մարիամ, Աղավնի անբիծ,
Ա՛ռ սրտիս կսկիծ և Միածնիդ տա՛ր»։

Խղճալի աշխարհ, անճար, չքավոր,
130 Հեծում է, կարոտ մի կտոր հացի.
Քրտինք ճակատին, չարչարված, անզոր
Տանում է հարված վատ բռնավորի։

Թագավորում է բարբարոսություն,
Եվ մեծ երկյուղ է ցերեկով շրջել.
135 Ո՛չ սրտի գութը, ո՛չ կարեկցություն
Կարորղ չէ կյանքդ երաշխավորել։

Այս Ասիան է. կրոնը Մահմետի
Սընուցանում է պատառող գայլեր,
Որ խմեն արյունը քրիստոնեի
140 (Նոքա կստանան մատղաշ հուրիներ)։

Այս Ասիան է իրավունք մարդի
Ոտի տակ ձգված և վիրավորված.
Նորա իշխողը՝ խավարը բանտի,
Նա մեռելությամբ միշտ դատապարտված։

145 Այստեղ Մեծավորն քայլում է ազատ
Հպատակների սրտերի վերա,
Թշվա՛ռ ժողովուրդ, խոնարհած ճակատ,
Սպասավոր է հաճույքին նորա։

Անհաս է ձայնը մարդասիրության
150 Կեղտի մեջ սընած հին Ասիային,