Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
95
Բայց ինչո՞ւ, Անհաս, Դու խնայել ես
Պարգևել սոցա և ազատություն։
Ինչո՞ւ ամեն թուփ, թեև խիստ դալար,
Դոդում է, կարծես, ոսոխի ձեռից.
Խեղճիկ, ծածկվել է նորա ոսկե դար,
100
Խեղճի՛կ, դողում է նա արտասուքից։
Հազիվ թե ծաղկած այստեղ մանկություն,
Խարշամած, տված է թուրքի սրին.
Տաք դիակներից թափում է արյուն,
Թուրքը երգում է՝ նոր վրե՛ժ Հային։
105
Քաղաքացու կյանք, այնքա՛ն հարկավոր
Մեծակշիռ գործի և զբաղմունքի,
Երկյուղի տակ է, նա ամենայն օր
Ընդդեմ վտանգին պետք է զինվորվի։
Թույլ է օրենքը, գրեթե, վերացած,
110
Հովանավոր չէ գույքին բնակչի.
Ինքը՝ հովիվը, սպառազինած,
Պատսպարում է հոտը ոչխարի։
Մերկ ապառաժի վերա նա նստած՝
Հնչում է թութակ տխուր եղանակ,
115
Թե ինչպե՛ս կնոջ, դեռ նոր հարսնացած,
Տարավ գերության մի թուրք ավազակ։
Մատաղ երեխայք ձեռքը պարզելով
Ճչում են անզոր. «Մեզ հա՛ց տուր, հայրի՛կ»,—
Հայրը աչքերը երկինք ուղղելով՝
120
Գոչում է. «Աստվա ծ, ա՛ռ կյանքս դժբախտիկ։
Այնտե՛ղ, Ողորմա՛ծ, ունիս օթևան.
Կըհանգչի մարմինս, տաք արտասուքով
|
|