Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա՞յդ է վերամբարձ Քրիստոնեություն,
Ա՞յդ ձեզ ավանդեց Որդին Միածին։

320 Կղե՜ր, ո՞ւր է ձեր անըստգյուտ պաշտոն,
Ո՞ւր ծիրանածին Քրիստոնեության.
Ընչասեր մարդի՛կ, դուք չունիք կրոն,
Ծե՛ս է ձեր հավատ՝ պտուղ կուրության։

Կրոնը ծե՛ս չէ և ո՛չ կույր հավատ,
325 Նա թշնամի է ամեն կուրության.
Կրոնը սեր է, հոգի անարատ,
Թե մեք շինեինք մի նյութ գիտության։

Կրոնը կյանք է ամբողջ մարդկության,
Որ միշտ ձգտում է դեպի անվախճան,
330 Դեպ այն էություն անսահմանափակ,
Որին կոչում ենք Աստված միայնակ։

Նա իմ հոգու մեջ պետք է գտանե
Մի անխռով կյանք և խաղաղական.
Այդտեղ բռնավորն նույնքան անզոր է,
335 Թե փականք դներ իմ ազատության։

Ո՞վ աստվածացան, ուրեմն դարձիր
Պարզ երկնքի տակ ճշմարիտ կրոնի,
Բա՛ց սըրտիդ դուռը և նոր օդ շնչիր.
Քո մեջ կըծլի մի ամբողջ հոգի»։

340 Ասացին նոքա և անհետացան,
Դյութող երազից ես սթափվեցա.
Հիշեցի խոսքերն այն անմահական,
Նո՛ր կրոն զգացի, այլապես ուսա։

Քանի ծաղկած է մեր մտավոր կյանք,
345 Նույնչափ և սերտ է մեր սերն դեպ Աստված,