Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նույնչափ բարեպաշտ հոգու աղաչանք
Տալիս ենք նորան մեք համեստացած։

Բարձրացի՛ր հոգով դու Կրոնուսույց,
Քեզ շըրջապատող խավարից մոլար.
350 Մեծ Զոհությունն այն աշխարհակառույց
Քննելով քննի՛ր դու հայտնաբարբառ։

Եվ այն ժամանակ դու կըճանաչես
Ընդհանուր կարգը բոլոր բնության,
Եվ երբեք խղճիդ մեղանչելու չես։
355 Այսպես թո՛ղ լինի այժմ Աստվածաբան։

Վարդապե՜տ, չկա հակառակություն
Գիտության մեջը և սուրբ Կրոնի.
Դոքա են մշակն այն ամենարթուն,
Որ բարվոքում են ներքին կյանք մարդի։

360 Դոցանով միայն թագավորություն
Կարող է մնալ անխախտ հավետյան.
Ըստ որում մարդուս ընչասիրության
Հերքում է ազատ Կրոնր սրբազան։

Եվ այն ժամանակ ոչ ոք չէ ասում,
365 Թե պետք է խիղճըդ լսեր ծեսերին.
Սրտիդ մեջ մաքուր Կրոն ես ըզգում,
Եվ դո՜ւ ես ազնիվ Աստուձո որդին։

Սրտակից Սերը, կրոնի հոգեն,
Շաղկապում է մեզ, որպես հաշա եղբայր,
370 Բայց այն սնոտի Հավատն արտաքին
Խախտում է այդ կապ, այդ հոգու տաճար։

Եվ այդ տեսնում ենք մեք մեր օրերով՝
Մարդիկ միմյանց գայլեր ձևացած.