Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Որպես Քրիստոս սեղանի վերա,
Եվ մեր սրտերը հեզությամբ լցնել։
Արդյո՛ք ճառի մեջ պիտո՞ է փայլե
405
Ամենագրկող սիրո մեծություն.
Եվ կյանքի կուռքը չըպիտի պաշտեք
Որ հանդիսանար Քրիստոնեություն։
Սակայն, ի՞նչ է միտքդ, ո՜վ դու Հռետոր,
Ի՞նչ պիտի տա մեզ քո երկար քարոզ.
410
Այդ հայտնի է քեզ, ո՜վ Աստված հզոր,
Այդ սնոտի ախտ և գործ է գոռո՛զ։
Թե հայերի մեջ Կրոնը ծաղկած էր,
Մեք տասնիններորդ լուսավոր դարին
Տեսնելու չէինք վատ Միսսիոններ,
415
Որ Հայի խիղճը բռնաբարեին։
Թե Հայերի մեջ Կրոնը ծաղկած էր,
Որպես գիտության այգի պտղաբեր,
Գո՛րծ պիտի գործեր Հաչող աբեղյան,
Եվ ո՜չ սերմաներ որոմ չարության։
420
Չէ՛, մեզ պիտո են ուսումնարաններ.
Այլ հնար չըկա սորա փրկության,
Ազգային դպրոցք և պանսիոններ
Կըծածկեն այդ ցեխ, այդ հոգու զնդան։
Ուղիղ վարդապետ, ուղիղ մտածող,
425
Դաստիարակի՛չ մանուկ սերընդի,
Ազգի պիտույքը հոր պես հոգացող.
Հառաջ քան դպրոցն ա՛յդ պետք է լինի:
Ուսո՛ւմ և ուսո՛ւմ մեզ հարկավոր է,
Ուսումը լինի թո՛ղ մեր թագավոր.
|
|