Jump to content

Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուսումը Հային թո՛ղ բուսուցանե
Մի արի վիճակ և կյանք փառավոր։

Ակադեմիա հոգևոր կյանքի,
Մի մեծ ասպարեզ, մի վերին Սիոն,
Որ արձակ բացվեր դռներն երկնքի,
435 Քրիստոնեության փայլեր հորիզոն։

Ակադեմիա՛ Մայր էջմիածնում,
Նախագահ Վանքի զավթին ու դրան,
Ուր ե՛ռ է գալի այս ներկա օրում
Ընչասեր արյուն, ախտեր անարժան։

440 Քանի՜ դար անցավ, և մինչև այսօր
Չունինք մեք դպրոց՝ այդ բանն առաջի
Գումար կազմեցավ շատ նշանավոր,
Նորան սուրբ Հայրերն անպտուղ արեցին:

Խեղճ ժողովուրդը յուր հետին լուման
445 Բերեց Աստուծո, գանձանակ ձգեց,
Հոգևոր ուսում չըտվեցին նորան,
Նա չըմտածեց և չըբողոքեց։

Հասավ ժամանակ, մեք բողոքում ենք.
Մեք ազգի անդամ և երեսփոխան,
450 Ակադեմիա մեք պահանջում ենք,
Պահանջում է ազգ, թեև կիսաձայն...

Ի՞նչ օգուտ կամ գործ հառաջ բերեցի։
Եվ այդ կարելի, և ո՛չ երազ այդ,
Միայն պիտո էր խնամք և վաստակ։

Կղե՜ր, ո՞ւմ ես դու լարում որոգայթ,
455 Կղե՜ր, քո տունը կործա՜ն, փլատա՜կ։

Ո՛վ անբախտ Լևոն, այսքան շրջեցի,